Երևանի բնակարաններից մեկում 65-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դի

Մարտի 22-ին՝ ժամը 18:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերվել է Կարեն Ն.-ի (ծնված 1955 թ.) դին: