ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերին՝ տեղեկացնելով, որ այն 4-ով ավելացել է և հասել 194-ի:
«12 մարդ 65-ից 80 տարիքայում խմբում է, 80 տարեկանից բարձր վարակակիր չկա: 194-ից երկուսը ապաքինվել են, 78 տոկոսը չունի ջերմություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երբ և ինչ հանգուցալուծում կստանա: Ըստ որոշ կանխատեսումների՝ համաճարակային իրավիճակը կարող է տևել 1-ից 1,5 տարի:
ՈւՂԻՂ եթերին կարող եք հետևել ստորև ներկայացվող տեսանյութում: