Հայաստանի և Իսրայելի համաճարակաբաններն ու վարակաբանները փորձի փոխանակում կանեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

arsen

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղկացնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կապ է հաստատվել Իսրայելի առողջապահության նախարարության միջև:

«Նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հեռախոսազրույցից հետո Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։

Հեռախոսային խոսակցության ընթացքում կողմերը կիսվեցին երկու երկրների փորձով և ճշգրտեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։

Խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»,-գրել է Թորոսյանը։

Նշենք, որ մարտի 22-ին նախարահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ, վերջինս խոստացել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում աջացել Հայաստանին՝ տրամադրելով սարքավորումներ և մասնագիտական խորհրդատվություն: