Հանրապետությունում 3 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք հասցնելու` 22, խարդախության՝ 12, յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և ծեծի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, մարդու թրաֆիքինգի, անառակաբարո գործողությունների, սպանության սպառնալիքի, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: