«Եվրատեսիլ 2020»-ը կարող է անցկացվել առցանց, ոչ որպես մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

եա

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները քննարկում են միջոցառումն առցանց անցկացնելու հնարավորությունը: Ըստ կազմակերպիչների՝ կատարողները և երգերը, որոնք ընտրվել են մրցույթի համար, կօգնեն «միավորել և զվարճացնել եվրոպացիներին այս դժվարին ժամանակներում»: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը՝ տեղեկացնելով, որ, հնարավոր է, «Եվրատեսիլը» չանցկացվի մրցութային ձևաչափով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի 12-16-ը, սակայն այն չեղարկվել է: Ըստ կազմակերպիչների՝ այն երգերը որոնք այս տարի պետք է ներկայացվեին մրցույթին, մյուս տարի այլևս չեն ներկայացվի, ինչ վերաբերում է կատարողներին, ապա նրանց ընտրությունը տվյա երկրի որոշումն է: