Հայաստանից ԵԱՏՄ և այլ երկիր սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանք չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վարոս.

Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացված սննդամթերքի արտահանման ժամանակ վարակված ապրանքներ չեն հայտնաբերվել։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանա հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Մեր երկրից դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ իրականացվել է սննդամթերքի, գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև այլ տեսակի արտադրանքների արտահանում։ Կորոնավիրուսի տարածման այս ժամանակաշրջանում սանիտարական հսկողությունն ընդունող երկրներում ՀՀ-ից վարակված ապրանք չի հայտնաբերվել և արգելք չի դրվել։ Այս ընթացքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ-ից արտահանում չի եղել»,- նշել է պաշտոնյան։