Հարավային Կորեայում COVID-19-ով վարակման դեպքերը վերջին 1 օրում նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

կորեա.

Հարավային Կորեայում մարտի 23-ին՝ ժամը 03:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961: Այս մասին տեղեկացնում է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոր արձանագրված դեպքերի թիվը 64 է: Գրանցվել է նաև մահվան 7 նոր դեպք: Կորոնավիրուսից այս երկրում արդեն մահացել է 111 մարդ: Ապաքինվել է 3 հազար166 մարդ: 

Նշենք, որ տևական ժամանակ Հարավային Կորեան Չինաստանից հետո երկրորդ երկիրն էր վարակվածների թվով, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 7-րդ հորիզոնականում է հայտնվել: Վարակվածների թվով այսօր արդեն Հարավային Կորեայից առաջ է, Չինաստանից բացի, ընկել Իտալիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Իրանը, Գերմանիան, Ֆրանսիան:

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: