Իսպանիայի փոխվարչապետը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

Իսպանիա

Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Կարմեն Կալվոն շնչառական վարակ ունենալու հետևանքով հոսպիտալացվել է։

Նա մարտի 22-ին այցելել էր Մադրիդի հիվանդանոցներից մեկը, որտեղ անցկացված անալիզներից հետո բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան:

Փոխվարչապետին հետազոտել են նաև կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար, սակայն պատասխանը դեռևս հայտնի չէ։

 Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի և մահվան ելքերի թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդ տեղում` Իտալիայից հետո: Մարտի 23-ի դրությամբ Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 33089-ի, մահացել է 2182 մարդ: