Երևանի իր բնակարանից բերման է ենթարկվել 2019-ի նոյեմբերից գողության համար հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հետախուզվող

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ մարտի 22-ին՝ ժամը 22:45-ին, Սիսակյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Վանիկ Կ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: