Վիրուսը կատալիզատորի դեր է խաղալու, որ կյանքի կոչվի արդյունաբերական 4-րդ հեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այն տեսակետին է, որ կորոնավիրուսը կատալիզատորի դեր է խաղալու, որ կյանքի կոչվի արդյունաբերական 4-րդ հեղափոխությունը:

24New-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ վիրուսի ժամանակ ու դրանից հետո առաջացող ճգնաժամն էլ իր հերթին է կատալիզատորի ֆունկիցա կատարելու բիզնեսի համար:
Մեր դիտարկմանը, թե Հայաստանը կարողանալո՞ւ է տնտեսական մի քանի հարվածներին, մասնավորապես՝ նավթի ու պղնձի գների անկմանը, դիմակայել, պատգամավորը պատասխանեց. «Այս ամենից պատվով ենք դուրս գալու: Այո, մեր տնտեսությունը կայուն հողի վրա է: Մյուս կողմից՝ Կենտրոնական բանկը լիարժեք վերահսկում է իրավիճակը, բյուջեի «անվտանգության բարձիկներն» այժմ կարող են օգտագործվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։