Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 398 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

կորոնավիրուս

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398,401.619.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2210:

Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» - «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947 հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։