Ծանր պատասխանատվության կենթարկվեն ալկոգելի փոխարեն այլ բան վաճառող տնտեսվարողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

Ապրանքային շուկայում ՏՄՊՊՀ-ի ամենօրյա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ գլոբալ գնային բարձրացում և դեֆիցիտ չկա։ 24TV-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մեծածախ վաճառքի կետերում թեև առաջնային ապրանքների բացակայություն չի եղել և այժմ էլ  չկա, սակայն աբսուրդ գնումների մասին տեղեկություններ եղել են։

Խոսելով դեղատներում ալկոգելի, բժշկական սպիրտի և դիմակների ծավալի մասին՝ Գևորգյանը նշել է, որ ալկոգելերի արտադրությունը երկու անգամ մեծացել է, իսկ դիմակների և՛ ծավալի, և՛ գների առումով խնդիրը դեռև առկա է։

ՏՄՊՊՀ  նախագահը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ալկոգելերի արտադրությունն իրենց ուշադրության կենտրոնում են պահում, քանի որ կան որոշակի մտահոգություններ, որ դրանք կարող են տեխպահանջներին չհամապատասխանել։ 

ՏՄՊՊՀ-ն խստորեն զգուշացնում է, որ այն տնտեսվարողները, ովքեր կփորձեն ալկոգելի փոխարեն այլ բան վաճառել, շատ ծանր պատասխանատվության կենթարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս