Ականազերծման ծրագրի ավարտն Արցախ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացում չի նշանակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը չի կարծում, թե ականազերծման ծրագրի ավարտն ու ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվելիք ֆինանսավորման դադարեցումն Արցախ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացում է նշանակում: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ ԱՄՆ-Արցախ հարաբերություններում քաղաքական որևէ խնդիր չի տեսնում:

Խոսելով Արցախի ընտրություներից՝ պատգամավորը ցավով արձանագրեց, որ պայմանավորված կորոնավիրուսի՝ համաշխարհային համաճարկ լինելու հանգամանքով՝ մարտի 31-ին Արցախում արտերկրից դիտորդներ չեն լինի:

Հայրապետյանը համոզված է, որ առանց դիտորդների էլ նախագահական ու խորհրդարնական ընտրություններն առանց միջադեպերի, հարթ ու խաղաղ են անցնելու, այնպես, ինչպես միշտ են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։