Վրաստանում գտնվող և վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները նախապես պետք է այդ երկրում Հայաստանի դեսպանատուն ներկայացնեն իրենց տվյալները․ հայ-վրացական սահմանի նոր կարգավորումների մասին

Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ երկու երկրներում կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Դեսպանատան հաղորդագրությունը՝ ստորև․

«Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected]

Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։