Չեն աշխատի արդյունաբերության հիմնարկները, ռեստորանները, սրճարանները. Վանաձորի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

մամիկոն.

Վանաձորում առավոտից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Մասնավորապես, «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։

Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն, հետևել անձնական հիգիենայի կանոններին, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն»,-գրել է նա: