Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որն ավերում է մեր աշխարհը․ Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

անտոնիո

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է պատերազմող երկրներին՝ զինադադարի կոչով։ Նա հորդորել է միասնական պայքարել վարակի դեմ, որն ավիրում է մեր աշխարհը։ Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը՝ ստորև.

«Մեր երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։ 

Միաժամանակ, աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։ 

Նրանք նաև կորոնավիրուսի հարձակումների ամենահավանական զոհերն են։ 

Եկեք չմոռանանք, որ պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Բուժաշխատողները, որոնք առանց այն էլ քիչ են, հաճախ թիրախ են դառնում։  

Փախստականներն ու հակամարտությունների պատճառով տարհանված այլ անձինք կրկնակի խոցելի են։ 

Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որն ավերում է մեր աշխարհը։ Ահա թե ինչու եմ այսօր ես կոչ անում, որ  աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատվի։

Ժամանակն է մի կողմ դնել զինված հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքերը փրկելու համար մղվող պայքարի վրա։ 

Ես պատերազմող կողմերին կոչ եմ անում․

մի կո՛ղմ դրեք թշնամանքն ու անվստահությունը,

լռեցրե՛ք զենքերը,

վե՛րջ դրեք հարձակումներին։

Սա կենսական նշանակություն ունի։ 

Օգնե՛ք ստեղծել միջացքներ՝ կյանքերը փրկելուն միտված օգնությունը տեղ հասցնելու համար, պատուհաննե՛ր բացեք՝ դիվանագիտական հարաբերությունների համար, հո՛ւյս բերեք նրանց համար, որոնք ամենխոցելին են»,-ասել է Գուտերեշը։