Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News   

Բեգլարյան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Ըստ աղբյուրի՝ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։