Հալեպում մահացել է Իդլիբի մարտերում ծանր վիրավորված Էլի Կրպոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Հալեպ

Իդլիբում  տեղի ունեցած մարտերի հետևանքով ծանր վիրավորում ստացած հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին հայտնում է «Արևելքը», վկայակոչելով իր աղբյուրներին։

Նախնական տեղեկություններով  Կրպոյանը վիրավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ, բուժում ստանալուց հետո հայ զինծառայողը կրկին մեկնել է ճակատ և վիրավորվել  Ազեզ շրջանում, ահաբեկչի արձակած գնդակից։

Ավելի ուշ հաղորդվել էր Էլի Կրպոյանի մահվան մասին։ Նա հուղարկավորվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։

Էլի Կրպոյանը ծվել էր 1994 թվականին։