ԱԺ-ն քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ցեմենտ

Ազգային ժողովը ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու հարցն է քննարկում․ սահմանված ժամկետը մինչև ապրիլի 1-ն էր։

Խորհրդարանում կառավարության հեղինակած  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասել է փոխնախարարը։