Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը, միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

շարմազանով.

ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսի ստեղծած իրավիճակին աշխարհում ու Հայաստանում և կոչ արել արտակարգ ռեժիմի պայմաններում պահպանել կարգապահություն, զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։ Գրառումը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ։

Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։

Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների մոտ ավելանում են վարակակիրների թիվը։

Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։

Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը, և հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ։

Իշխանությունն առողջ քննադատությունը պետք է ընդունի և օգտակար հետևություններ անի,այլ ոչ թե սվիններով ընդունի։

Ինչպես կասեր դասականներից մեկը, «քննադատել»՝ հոգեպես տառապել է նշանակում։

Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։

Հայաստանը մեկն է և այն բոլորինս է։

Այսօր աշխատելու և համաճարակը կանխելու ժամանակն է։
Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ։

Հ.Գ.Հայկը հաղթել է Բելին,հաղթելու է նաև կորոնավիրուսին։

Առողջ եղեք»,-գրել է Շարմազանովը: