Հովիկ Աբրահամյանի որդին 5 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը հինգ միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար փոխանցել եմ 5.000.000 դրամ:

Այս դժվարին պահին կաևոր է, որպեսզի մեր հասարակությունը միաբան լինի, և համատեղ ուժերով փորձենք հաղթահարել ճգնաժամային այս իրավիճակը:

Խորհին շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին՝ իրենց հերոսական աշխատանքի համար:

Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին», - գրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։