Թուրքիայում կարանտինի կանոնները խախտած 87 քաղաքացի տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

թուրքիա

Թուրքիայի Սիվաս (պատմ․ Սեբաստիա) նահանգում  առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 87 քաղաքացու վարչական տուգանք է նշանակվել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Սիվասի նահանգապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտասահմանից վերադարձած 135 անձի նկատմամբ սահմանվել էր կարանտինային ռեժիմ։ Վերջիններս 14 օր պետք է ինքնամեկուսացվեին և դուրս չգային փողոց։

Ստուգայցերից հետո պարզ է դարձել, որ նշյալ քաղաքացիներից 87-ը չեն ենթարկվել կանոններին և դուրս են եկել իրենց տներից։ 

Նրանք ենթարկվել են վարչական տույժի և տուգանվել (3․150 թուրքական լիրա - 236.000 դրամ)։

Նշվում է, որ 65-ից բարձր տարիքի 327 անձ փողոց դուրս գալու արգելքին չենթարկվելու համար զգուշացվել է, իսկ  երկրորդ անգամ այդ կանոնը խախտելու դեպքում կտուգանվենն վերոհիշյալ գումարի չափով։