ՌԴ քրեական օրենսգիրքը խախտելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ձերբ

Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին՝ ժամը 10.00-ին, Լվովյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 40-ամյա Հայկ Խ.-ին, որը 2019 թ. հուլիսի 18-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի: