Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Աէրոֆլոտը» դադարեցնում է չվերթները դեպի հինգ երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աերոֆլոտ

«Աէրոֆլոտը» մինչև ապրիլի 30-ը դադարեցնում է թռիչքները Թաիլանդ, Վիետնամ, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կուբա:  Այս մասին հաղորդում է ընկերության կայքը:
Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերության չվերթները Մոսկվայից և հակառակ ուղղություններով ժամանակավորապես կդադարեցվեն

«Դուբայ (ԱՄԷ)՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 30-ը, Հանոյ (Վիետնամ)` մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը, Հոշիմին (Վիետնամ)՝ ապրիլի 1-ից 30-ը, Փհուքեթ (Թաիլանդ)՝ մարտի 29-ից ապրիլի 30-ը, Հավանա (Կուբա) ՝ մարտի 29-ից ապրիլի 30-ը, Անթալիա (Թուրքիա)՝ մարտի 28-ից ապրիլի 30-ը», - նշվում է հաղորդագրության մեջ:
«Աէրոֆլոտը» նաև նվազեցնում է թռիչքները դեպի Նյու Յորք, Բանգկոկ և Մալդիվներ: