Կորոնավիրուսի օջախ Ուհանից և Հուբեյ նահանգից կհանվի կարանտինը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

չինաստանկարանտին

Չինաստանի Հուբեյ նահանգից և կորոնավիրուսի օջախ Ուհանից կարանտինը կհանվի: Այս մասին հայտնում են Չինաստանի իշխանությունները,- փոխանցում է gazeta.ru-ն: Ճանապարհային սահմանափակումներն ու տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվեն մարտի 25-ից, իսկ Ուհանում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի ապրիլի 8-ին:

Հիշենցնենք, որ Հուբեյ նահանգի և Ուհան քաղաքի կարանտինը սկսել էր գործել հունվարի 23-ից ՝ SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին: ՉԺՀ-ի իշխանություններն օպերատիվորեն արգելափակել էին քաղաքն ու նահանգը ՝ սահմանափակելով մուտքը, ելքը և ինքնուրույն տեղաշարժը: