«Հայփոստ»-ի աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ փոխանցելու կենսաթոշակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կենսաթոշակներ

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցներն ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց: