ՄՕԿ-ը աջակցել է Ճապոնիայի՝ Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

մօկ

Օլիմպիական խաղերը կանցկացվեն ոչ ավելի ուշ, քան 2021-ի ամռանը: Սակայն դեռ չկան անցկացման որոշված ժամանակահատվածներ: ՄՕԿ-ը աջակցել է Ճապոնիայի՝ Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման առաջարկին:

Ավելի վաղ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ վերջանական որոշումը կընդունվի առաջիկա չորս շաբաթների ընթացքում: Դրա հետ մեկտեղ նա նաև հայտարարել էր,որ խաղերի դադարեցման տարբերակը դեռ չի քննարկվում: 

Նշենք, որ իրենց մասնակցության չեղարկման մասին հայտնել են Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան: 

Հիշեցնենք, որ Ամառային ՕԽ-ն պետք է անցկացվեր հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը՝ Տոկիոյում: