Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

պարետային ժամ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամ է սահմանվել:  Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։  

Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից առավոտյան 7:00-ն։

Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։

Ղրղզստանում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված, կորոնավիրուսի վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքերը Ղրղզստանում առայժմ չեն գրանցվել։