Եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աին

«Մենք ինչու ենք ասում զգույշ եղեք, ինչու ենք ասում ինքնամեկուսացվեք, ինչու ենք ասում՝ տարածման օջախները փոքրացրեք, որովհետև, եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել»: Այս մասին ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի հերթական նիստի ժամանակ ասել է ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«Միակ խնդիրը դա է, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում»,- հավելել է փոխնախարարը:

Նա նաև նշել է, որ որպես փրկարար ծառայություն պետք է աշխատանքները սկսվեն հենց իրենցից:

Փոխնախարարը  ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տարածքների ախտահանման գործընթացը: