Վարակվածներից առողջացել է 4 քաղաքացի. մենք կհաղթենք այս չարիքին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հիվանդանոց

«Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում։ Առողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել չորս քաղաքացի»,- այս մասին ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ասաց, որ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի։

«Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը, մենք կհաղթենք այս չարիքին», - վստահեցրեց ՀՀ վարչապետը։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 249-ի. հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: