Ավինյանը ներկայացրել է առողջական վիճակի մասին ինֆորմացնող հավելված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հավելված

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։

Երկրում արտակարգ իրվավիճակի պայմաններում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության հաճախելուց: Սակայն կարող են գրանցվել ախտանշաններ, որոնք շատ կլինեն կորոնավիրուսին: ՆՄան դեպքում պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար:
Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում:

Հավելվածը հնարավորություն կտա հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։

Հավելվածը՝ այս հղմամբ։