Կառավարությունը չի գնահատել վիճակը, ԶԼՄ-ների սահմանափակումները կարող են սովորույթ դառնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով կառավարությունը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները սահմանելիս իրավիճակը չի գնահատել։ Նավասարդյանը մտահոգություն ունի, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվել մամուլի հետ աշխատանքին։

«Պետք է հանել անիմաստ և չգործող սահմանափակումները։ Ես ուզում եմ հավատալ, որ սա ոչ թե ազատ մամուլի դեմ ուղղված, այլ պարզապես չմտածված քայլ է կառավարության կողմից։ Իրավիճակը ոչ էլ փորձել են գնահատել և դրան համահունչ սահմանափակում գտնել, պարզապես մի  ստանդարտ ձևակերպում են վերցրել, դրել են որոշման մեջ»,- 24TV-ի եթերում ասել է Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս