Տրանսպորտային միջոցների աշխատանքը ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

տրանսպորտ

ՀՀ ամբողջ տարածքում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց Քրմոյանը: