Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

շախմատ

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չի անցկացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն:

Համաշխարհային Օլիմպիադան պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղը հաստատվեց, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Բոլոր հետաձգումների պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: