Ոստիկանության հատուկ ուժերը տեղակայվեցին Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Ոստիկանության հատուկ ուժերն արդեն Երևանի փողոցներում են: Այսօրվանից ՀՀ ոստկանությունը հատուկ հսկողություն է սահմանելու մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար:

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ բնակչությանը հորդորել՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։