ԱԺ-ում աշխատանքների դադարեցումը կնշանակի՝ երկիրը կանգնել է, մենք դա չենք ուզում. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ պետության միակ անելիքն այս պահին այն է, որ վիրուսը հնարավորինս քիչ տարածվի  ու չհասնի քրոնիկ հիվանդներին:

Հակոբյանը գոհ է կառավարության իրականացրած աշխատանքներից: Ասում է՝ պարետատունը անում է հնարավորը վիրուսի կանխարգելման ու հետագա տարածման դեմն առնելու համար:

24News-ի հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ դեմ է պետական ապարատում աշխատանքները դադարեցնելուն: «ԱԺ-ում, օրինակ, աշխատանքների դադարեցումը կնշանակի՝ երկիրը կանգնել է, իսկ մենք դա չենք ուզում»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։