Մելքումյանն առաջարկում է նույնականացնել մարզերից Երևան եկող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն կառավարությանը կոչ է անում մարզերից Երևան եկող քաղաքացիներին նույնականացնել։

«Այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,- ելույթում ասել է Մելքումյանը։

Նա հավելել է՝ որ այդ քաղաքացիները մարդիկ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է:

 Նա տեղեկացրել է, որ խոսել է փոխվարչապետի հետ․

«Հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց»։