ԱՀ-ից ՀՀ տանող ավտոճանապարհներին կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News   

Արցախ

 

ԱՀ-ից ՀՀ տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նկորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ստորաբաժանումները պարտավոր են՝
Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան:

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում՝ կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ (ավտոմեքենայի տրամադրում):

Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ: