Ողբերգական վթար՝ Տավուշում. «ՈւԱԶ»-ը հանդամասում կողաշրջվել է, կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

վթար

Մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղևորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ Վրացյանն աշխատում է Նոյեմբերյան համայնքի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, իսկ վիրավորներից Վ. Վրացյանը՝ «Թեղուտ» հարստացման ֆաբրիկայում՝ որպես հերթափոխի պետ։