Ուկրաինական ընկերության չարտերային չվերթով Կիևից Երևան է մեկնել մոտ 62 ուղևոր. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

չվերթ

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնեով, որ չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր: 

«#SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:

Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև:

Առողջությո՛ւն բոլորին»,-գրել է դեսպանը: