Ունենք մեկ մտահոգություն.անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ,
կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։
Առողջ եղեք։» 

Տեսանյութեր

Live

Լրահոս