Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու, պոռնկագրական նյութեր տարածելու, գրավատուին վնաս պատճառելու և սնանկության ընթացքում անօրինական գործողությունների, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և ֆիզիկական ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

Տեսանյութեր

Live

Լրահոս