«SALUS»-ի դիմակներն արտադրվում են ՀՀ-ում, կոչ ենք անում չտրվել մանիպուլյացիային. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

մանե

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսնուքյան էջում գրառում է արել՝ հորդորելով հայկական արտադրության բժշկական դիմակների մասով չտրվել մանիպուլյացիային: Գրառումը՝ ստորև.

«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերը նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն  արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում, և ասվածի հավաստիությունն ապացուցելու համար տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։

Նշենք ն նաև, որ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ևս հայտարարել էր, որ  հայկական «Սալյուս» ՍՊԸ-ն արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ: Ընկերության սեփականատերը հրապարակել էր նաև սեփականության վկայականը։

վկայական