«Սպիտակ բանակի» կամավորական աշխատանքին միանալու համար ուսանողներ են վերապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

արմեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների «սպիտակ բանակի» կամավորական աշխատանքներին միանալու համար:

«Արդեն երեկվանից Համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակ» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով:

Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են:

Հ. Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր Կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,-նշել է նա: