Արցախում չեղարկվում կամ անժամկետ հետաձգվում է զանգվածային մշակութային միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

արցախ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Արցախում չկա կորոնավիրուսի հաստատված դեպք:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: