Եգորյանը խոստովանել է, որ ՕԽ-ից հետո ցանկացել է ավարտել կարիերան. «Russia Today»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

եգորյան

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը մեկնաբանել է 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի հետաձգումը: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:

«Իհարկե, Օլիմպիական խաղերը հետաձգումը վրդովվեցնում է: Չէ որ ինչ-որ մեկի համար այս օլիմպիադան պետք է վերջինը լիներ, ինչ-որ մեկը պատրաստվում էր հենց նրան, որ ելույթ ունենար կես տարի անց, այլ ոչ թե մեկուկես տարի անց: Անհասկանալի է, թե ինչ քայլերի պետք է գնան նրանք՝ հեռանալ, թե դեռ սպասել. որոշումը կարող է ծանր լինել:

Ես էլ էի ուզում հեռանալ սպորտից: Այս Օլիմպիադան ինձ համար պետք է վերջինը լիներ, ես նման մտքեր ունեի, -RT-ին տված հարցազրույցում նշել է Եգորյանը ։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: