Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

կորոնավիրուս

Ուկրաինայի իշխանությունը կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 24-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Արտակարգ իրավիճակները նախատեսում են պետական մարմինների միջև փոխգործակցության հատուկ ռեժիմ՝ վիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածի համար, մասնավորապես, բոլոր ծառայություններն անցում են արտակարգ ռեժիմի:

Արտակարգ դրության ժամանակ կարող է սահմանվել կարանտին, զանգվածային միջոցառումների արգելում, ուղևորափոխադրումների սահմանափակում, սահմանի փակում, անհրաժեշտության դեպքում՝ բնակչությունը կարող է տարհանվել արտակարգ դրության գոտուց: