Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Վալյայի մայրը, հայտնի դերասանուհի Իննա Մակարովան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հարսնացունհյուսիսից

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Այս մասին գրում է РИА Новости-ն: Դերասանուհու մահվան լուրը հայտնել է դուստրը:

«Նա հեռացել է մեզանից: Կներեք, բայց այժմ դեռ ոչինչ ասել չեմ կարող: Թող մնա հետ. ես այժմ հիվանդանոցում եմ»,- նշել է դուստրը:

Իննա Մակարովան նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Դրանց թվում է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը: Ռուս դերասանուհին ֆիլմում մարմնավորել է Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնային: