Բացառությամբ անձնագիր ստանալու ժամկետը լրացած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Հարգելի՛ քաղաքացիներ, արդեն հայտնել ենք, որ ՀՀ Պարետի մարտի 24-ի թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Հավելում ենք, որ անձնագրային ծառայություններ արդեն դիմած քաղաքացիները, որոնց փաստաթուղթ ստանալու ժամկետը լրացել է, բացառության կարգով կարող են զանգել 011 37-02-43 հեռախոսահամարով, եթե փաստաթղթերի ստացումը խիստ անհրաժեշտ է: Տեղեկացնում ենք, որ այլ գործարքներ չեն կատարվելու:

Այդ մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը: