ՀՀ նախագահին և աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները կընդունվեն առցանց եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նախագահիաշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակագ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: